Կարծիք

29.04.2022 18:40


Ալիևը «քաշում» է Փաշինյանին և բացահայտում իրենց բանակցածը

Ալիևը «քաշում» է Փաշինյանին և բացահայտում իրենց բանակցածը

44–օրյա պատերազմի նախաշեմին Ալիևն ու ադրբեջանական քարոզչամեքենան տարածեցին, որ Փաշինյանն իշխանության գալուց հետո Բաքվից ժամանակ է խնդրել՝ սեփական իշխանությունն ամրապնդելու համար։ Փոխարենը Փաշինյանն Ալիևին խոստացել էր զիջումներ Արցախի հարցում։

Փաշինյանը հայտարարեց, որ հարցազրույց կտա, կհերքի Ալիևի ասածները։ Փաշինյանը նաև խոստացավ այնպիսի գաղտնիքներ բացահայտել, որից հետո Ադրբեջանում ներքին ցնցումներ կլինեն։

Նա Հ1–ին հարցազրույց տվեց, բայց այն եթեր չգնաց։ Հայ ժողովուրդը միայն դրա անոնսը տեսավ, ու վե՛րջ։

Հիմա Ալիևը հայտարարել է, որ նրանք ովքեր գոռում էին, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», արդեն ասում են, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։ Նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։

Ալիևի այս հայտարարությանը Փաշինյանն այս անգամ նույնիսկ խոստացված ու եթեր չհեռարձակած հարցազրույցով չի պատասխանի, քանզի ինքը գիտի, որ Ալիևն ասում է այն, ինչ լսել է իրենից Բրյուսելում, ասել է այն, ինչ հայ ժողովուրդը լսել է իրենից ԱԺ–ում ունեցած ելույթի ժամանակ։

Ալիևը բաց խաղաքարտերով է խաղում, քանզի հաշվել է Նիկոլի ատամներն ու գիտի, որ ՀՀ «ժողվարչապետն» ամբողջությամբ մտել է թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ ու փախնելու տեղ չունի։ Դրա համար էլ բաց տեքստով է խոսում։ Ու որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները հայ ժողովրդի ատամներն էլ վերջնականապես չհաշվեն, պետք է նախ և առաջ ազատվել այս իշխանությունից։ Հետո արդեն կսկսվի սառնասիրտ, պրոֆեսիոնալ աշխատանքը։ Իրական խաղաղությունն ու զարգացումը միայն այդ ժամանակ է հնարավոր։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը