Կարծիք

01.05.2022 14:31


Միասին, համախմբված, ուս-ուսի տված, խաղաղ և առանց բռնության

Միասին, համախմբված, ուս-ուսի տված, խաղաղ և առանց բռնության

Սիրելի հայրենակից,իշխանական քարոզչամեքենան և նրա արբանյակներն՝ օգտագործելով հոգեբանական տեռորի բոլոր հնարավոր միջոցները, երեկվանից ստահոդ լուրեր են տարածում հնարավոր սադրանքների մասին։

Դիմադրության շարժումը երբե՜ք, երբե՜ք չի գնալու սեփական ժողովրդին արկածախնդրության տանելու ճանապարհով։

Մենք գիտակցում ենք պահի լրջությունը: Մեր ազգի, մեր պետականության և պատմության առջև մեր հավաքական քաղաքական պատասխանատվությունը մեզ թույլ չի տալու գնալ արկածախնդրության և երկիրն ու մեր ժողովրդին տանել նոր փորձությունների։

Մենք ամեն բան անելու ենք՝ չենթակվելու սադրանքների, մեր պայքարը չեն կասեցնի իշխանությունների բռնաճնշումներն ու ահաբեկությունները,

Մեր պայքարը գաղափարական է և վերկուսակցական։

Հանուն Հայաստանի և Արցախի լինելիության։

Մեզ առաջնորդողը՝ գաղափարն է և նպատակը․․․

Միասին, համախմբված, ոս-ուսի տված, խաղաղ և առանց բռնության։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը