Կարծիք

02.05.2022 10:17


Բաքվի հետ «խաղաղության դիմաց» Հայաստանից պահանջում են

Բաքվի հետ «խաղաղության դիմաց» Հայաստանից պահանջում են

Եթե իմի բերենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք նա արել է վերջին 15 օրվա ընթացքում, ապա կհասկանանք, որ Բաքվի հետ «խաղաղության դիմաց» Հայաստանից պահանջում են.

1. Ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս։

2. Սահմանազատում Բաքվի նախընտրած քարտեզներով, ինչը կհանգեցնի նրան, որ Հայաստանը տարածքներ պիտի զիջի Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում ու Արարատի մարզում։ Այս ամենի արդյունքում ՀՀ-ն կընկնի տոտալ շրջափակման մեջ, քանի որ մեզ Իրանի և Վրաստանի հետ կապող ճանապարհները նույնպես կլինեն գրեթե Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ։

3. «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում Ադրբեջանին։ Միջանցք, որով կանցնի ոչ միայն ավտոճանապարհ, այլ նաև գազատար և բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր։

4. Հայաստանի բնակչությունը չպիտի աճի, ոչ մի 5 միլիոն բնակչության մասին խոսք չի կարող լինել (Բաքվում ավելի լուրջ են ընկալում Նիկոլի խոսքերը, քան նույնիսկ Հայաստանում)։

5. Տոտալ զինաթափում, որը կբերի նրան, որ ոչ ՌԴ-ն, ոչ այլ երկիր չկարողանա օժանդակել հայկական բանակի վերականգմանը։

Սա է այն «խաղաղության մոդելը», որը մեզ հրամցնում են Ալիևը և Նիկոլը։ Սա է այն «խաղաղության մոդելը», որին աջակցում են իշխանության տարբեր կալիբրի հաճախորդները։ Սա է այն ուղին, որը տանում է պետականության ինքնասպանության և նոր ցեղասպանության։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը