Կարծիք

06.05.2022 20:14


Առևտրական կինը հարձակվում է երթի մասնակից երիտասարդ աղջկա վրա (տեսանյութ)

Առևտրական կինը հարձակվում է երթի մասնակից երիտասարդ աղջկա վրա (տեսանյութ)

Այսօր հերթական երթից հետո գալիս եմ տուն,որ հանգստանամ և նորից իջնեմ Ֆրանսիական հրապարակ, իսկ դրոշը փաթաթած էր վրաս, որովհետև պայուսակումս տեղ չկար: Մետրո Բարեկամությունից դուրս գալու ժամանակ այս անհասկանալի ազգությամբ կինը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր օրեր են անցկացնում փողոցում, որ փրկեն իրենց հայրենիքը, այդ պահին պտտվում եմ,որ տեսնեմ ինչ է ասում' առանց խոսք ասելու, հետևիցս այս կինը գոռում է, թե ինչ եմ նայում և սկսում վիրավորել այն էլ այն դեպքում, երբ իրեն ոչ մեկ ոչինչ չէր ասել:

Այդ պահին հանում եմ հեռախոսս և նկարում, իսկ այս կինը փորձում է ապտակել դեմքիս, վերցնել հեռախոսս և պնդում է, որ նա ոչինչ չէր ասում, իսկ երբ կամեռան անջատում եմ այս "դուխով" կինը սկսում է բղավել, թե գումարի դիմաց եմ իջնում և հարցնում, թե ինչքան գումար են ինձ տալիս:

Կողքի անցորդները տեսնելով, որ այդ կինը, ում ես ինքս հարգելով որպես մեծ կին ոչինչ չեմ ասել ինձ անվանում են անշնորհք, փոխանակ կնոջը հավաքեն, ով փորձում էր հարձակվել անչափահասի վրա: Այսօր նույնպես արձանագրվել են այսպիսի դեպքեր, երբ ընկերուհուս հետ գնացել էինք պաղպաղակ վերցնելու, իսկ ճանապարհին "դուխով" անցորդները ասում էին իբրեւ 10.000 դրամի դիմաց ենք իջնում և բղավում Քոչարյանի ճտեր:

ԵՒ այսպիսի բոլոր դեպքերը հատ-հատ նկարելու եմ որովհետև նրանց ուժը հերիքում է միայն իմ հասակակիցների և իմ վրա:

#զարթնիրլաո

Մարիամ Յայլոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը