Կարծիք

10.05.2022 09:57


Երեկ Արմավիրում դատավորը երկու ամսով կալանավորման որոշում կայացրեց Մայիսի ու Ալիկի նկատմամբ

Երեկ Արմավիրում դատավորը երկու ամսով կալանավորման որոշում կայացրեց Մայիսի ու Ալիկի նկատմամբ

Երեկ Արմավիրում դատավորը երկու ամսով կալանավորման որոշում կայացրեց Մայիսի ու Ալիկի նկատմամբ։

Դատավորը ջահնամ, նա հաստատ վնգստացողներից կլինի։

Բա քննիչը, որ գործ է հարուցել, ամոթից գետինը չի մտնու՞մ։ Այտ տղա դու ուրախությունեց ու հպարտությունից ձեռքերդ պետք է երեք օր չլվանայիր, եթե պատիվ ունենայիր Մայիսին կամ Ալիկին ձեռքով բարևել։ Դու հասկանում ես, որ Մայիսն ու Ալիկը կենդանի լեգենդներ են։ Դու գիտե՞ս, որ Մայիսն ու Ալիկը կազմակերպել էին Մանաշիդի պաշտպանությունը։ Էտ ինչ մի թազա տուշոնկա շոու եք ուզում էդ տղերքի վրա կարել արա։

Լսի այ տղա ու հիշիր, դու նմանվել ես 1921 թվականին Երևանի բանտում Սարդարապատի հերոսներին կացնահարող ստահակներին։

Մի երկու շատ փոքրիկ դեպք պատմեմ Մայիսի ու Ալիկի ազնվության մասին։

1992թ, մութ ու ցուրտ տարիներին, երբ Հայաստանի բնակչության կեսը սոված էր քնում, երեխաները թերսնված էին, Վանոյի հովանավորչությամբ Հայաստանում հավաքվում էին խոշոր եղջրավոր անասունները, Արաքսն անցկացնում ու վաճառվում էին այն ափին ապրող քրդերին։ Երբ մի այդպիսի նախիր փորձում են անցկացնել, Ալիկն ու Մայիսը իրենց ջոկատով բռնագրավում են նախիրը, թույլ չեն տալիս անցկացնել։ Թվով 360 կով բերում ու բաժանում են Այգեշատ, Հայկավան ու Արմավիր գյուղի կրծքի երեխա ունեցող ընտանիքներին։ Ամբողջ ջոկատից միայն Արտակին է մի կով հասնում, որովհետև նա մանկահասակ կրծքով կերակրվող երեխա ուներ։

Մեկ այլ դեպք էլ պատմեմ։

Այս դեպքը լավ կհիշի #Արծրունի_Խաչատրյանը ։

Նույն 1992-ին Մեր կոմիտեությունով կապվել էինք Իջևանի մեր ընկերների հետ, մենք Հոկտեմբերյանից քար էինք ուղարկում Իջևան, նրանք անտառտնտեսությունում քարը փոխանակում էին վառելափայտի հետ ու ետ ուղարկում։ Այդ փայտը բաժանում էինք կռվող տղաների ընտանիքներին; Երբ հերթական փայտով մեքենան էր եկել, մի մասն ուղարկեցինք Ալիկենց տուն; Ալիկը հրաժարվել էր վերցնել, ասելով՝ -ծիրանի ծառը կտրել եմ, մեզ այս տարի կբավարարի, տարեք Թաթոսենց տուն, նրանք էլ կտրելու ծառ չունեն։

Հա, լսի, եթե մարդ ես, կհասկանաս։ Գիտես ինչու են կեչվում եղնիկներ, կամ գիտե՞ս, թե ոնց է առաջացել այդ անվանումը։ Երբ Ալիկը, Մայիսը ու իրենց ընկերները Շահումյանում, Մեղրյան Շահենի հրամանատարության տակ պարտիզանական կռիվներ էին մղում, այդ Ալիկի ու Մայիսի ջոկատներն էին, որ եղնիկի ճարպկությամբ ու արագությամբ հասնում էին անհրաժեշտ վայր, շատ արագ գործողություն իրականացնում ու նույն արագությամբ անհետանում։ Քանի կար Շահենը Ալիկի ու Մայիսի նմանների շնորհիվ թուրքերը Շահումյանում անգամ շնչել չէին կարողանում, որտեղ մի փոքր փորձում էին ամրանալ, տղաները եղնիկի նման հասնում, սատկացնում, ավերում ու անհետանում էին։

Լսի այ նիկոլի ստրուկ, գնա տուն ու տղայիդ հպարտ հպարտ պատմի, որ կենդանի լեգենդների ես կալանավորել։ Պատմի որ իրական հերոսների վրա շինծու գործ ես կարել, թող տղադ հպարտանա իր «առյուծ» հորով։ Բայց, որ մեծանա, հաստատ երեսիդ կթքի։

Հայրապետ Արիստակեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը