Կարծիք

11.05.2022 16:38


ԱԱԾ-ն իմ ազատության գինը սահմանեց 60 միլլիոն դրամ, այսօր արդեն չորրորդ անգամ դատարանում քննվելու է իմ կալանքի միջնորդությունը

ԱԱԾ-ն իմ ազատության գինը սահմանեց 60 միլլիոն դրամ, այսօր արդեն չորրորդ անգամ դատարանում քննվելու է իմ կալանքի միջնորդությունը

ԱԱԾ-ն իմ ազատության գինը սահմանեց 60 միլլիոն դրամ, այսօր արդեն չորրորդ անգամ դատարանում քննվելու է իմ կալանքի միջնորդությունը։

Հիմա ևս մեկ անգամ ասում եմ ու թող բոլորը իմանան... Ես ու իմ ընկերները պայքարել և պայքարելու՛ ենք թե՛ մարտի դաշտում, թե՛ փողոցում, թե՛ բանտերում։ Մեզ համար ազատություն չկա՛:

Ազատություն չկա՛, երբ գերված է Շուշին, ազատություն չկա՛, երբ գերված է Հադրութը, ազատություն չկա՛, երբ գերեվարված են մեր եղբայրների շիրիմները, ազատություն չկա՛, երբ մեր ընկերների թափած արյունը այսօր տրորում է ադրբեջանական զինվորը։

Մեզ համար ազատություն չկա՛, մեզ համար տարբերություն չկա՛ այսօր՝ կնստենք կամ կընկնենք փողոցում, բանտում, թե մարտի դաշտում։

Մենք պայքարում ենք, պայքարելու ենք ու հասնելու վերջնական հաղթանակի։ Որոշումը կայացվա՛ծ է, որոշումը պե՛տք է կատարվի՝ Ազատություն կամ բանտ...

Արցախը չի՛ ընկնելու և վե՛րջ...

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը