Կարծիք

11.05.2022 23:13


Մի քանի տարի ա քննադատում են միայն նիկոլ փաշինյանին և իր խունտային, սկսել են «աննախադեպ» քննադատության ենթարկել շարժմանը, իր առաջնորդներից մի քանիսին, կրկնում եմ մի քանիսին, ոչ բոլորին...

Մի քանի տարի ա  քննադատում են միայն նիկոլ փաշինյանին և  իր խունտային, սկսել են «աննախադեպ» քննադատության ենթարկել շարժմանը, իր առաջնորդներից մի քանիսին, կրկնում եմ մի քանիսին, ոչ բոլորին...

Վերջին 2-3 օրը, երբ դիմադրության շարժումը, կարծես թե, թափ է հավաքում, Հայաստանում հայտնի լայվիստներից մի քանիսը, ովքեր մի քանի տարի ա քննադատում են միայն նիկոլ փաշինյանին և իր խունտային, սկսել են «աննախադեպ» քննադատության ենթարկել շարժմանը, իր առաջնորդներից մի քանիսին, կրկնում եմ մի քանիսին, ոչ բոլորին...

Թե որ կողմից է փչում քամին, առավել քան պարզ է, գոնե ընդդիմադիր որոշ հատվածի, ակտիվ հատվածի համար պարզ ու պարզ է...

Բողոքում են ակցիաների ձևից, չափից, առաջնորդներից, թե ինչի՞ համար գործողություն չեն անում: Չեմ հասկանում` իրենց մտածելով ի՞նչ ասել ա գործողություն... Երևի անպայման ուզում են հայը հային սպանի կամ հաշմանդամ դարձնի:

Այսօր գործողություն էր. շրջապատվել էր քաղաքապետարանի շենքը, ոստիկանների հետ բախում տեղի ունեցավ, բայց այդպես էլ իրենցից ոչ մեկին չտեսա...

Գրեթե ամեն օր ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին գործողություն անելու համար: Ձեզ` հանրահավաքաքննադատներիդ, քանի՞ անգամ են բերման ենթարկել ինչ որ գործողություն անելու համար...Ոչ մի...

Դուք հիմա ձեր տերերի հետ միասին (կամ համախոհների ասեմ, որ չնեղանաք) անում եք շատ ավելի վատ բան, քան հենց հիմա անում է նիկոլը…

Ամեն դեպքում, գործողությունների պլանի բոլոր ձեր առաջարկները մոտեցրեք Ֆրանսիայի հրապարակ` դիմադրության շարժման կիզակետ...

Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը