Կարծիք

12.05.2022 16:25


Էդ աթոռը չկա, ուղղակի չկա. խորը ճգնաժամում գտնվող երկրում էդ աթոռի տեղը փլատակներ են մնացել

Էդ աթոռը չկա, ուղղակի չկա. խորը ճգնաժամում գտնվող երկրում էդ աթոռի տեղը փլատակներ են մնացել

«Աթոռակռվի» մասին։ Էդ աթոռը չկա, ուղղակի չկա։ Կռիվ կարելի ա տալ ստաբիլ զարգացող, ապահով ու անվտանգ երկրում աթոռի համար։ Խորը ճգնաժամում գտնվող երկրում էդ աթոռի տեղը փլատակներ են մնացել։

Գուցե մինչև վերջ դեռ չենք գիտակցում ինչ ծանր, բարդ, երկար ու ամենակարևորը անշնորհակալ աշխատանք ա սպասվում նրանց, ով պատասխանատվությունը կվերցնի այս իրավիճակից դուրս գալու համար։ Որովհետև դժգոհներ լինելու են, արագ ու էֆֆեկտիվ լուծումներ պահանջողներ լինելու են, հեգնողներ լինելու են։

Ու ես ազնվորեն չգիտեմ մարդ, ով երազում ա էդ փլատակների մասին։ Բայց ես գիտեմ լիքը մարդ, ով սաղ կդնի մի կողմ ու կկպնի գործի, համակարգը վերականգնելու համար, հենց էդ հնարավոր պայմանները ստեղծվեն։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը