Քաղաքական

17.05.2022 11:37


Բերման ենթարկված ցուցարարները ոստիկանությունում բղավում են «Նիկոլ դավաճան» (տեսանյութ)

Բերման ենթարկված ցուցարարները ոստիկանությունում բղավում են «Նիկոլ դավաճան» (տեսանյութ)

Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ոստիկանությունը ժամը 10-ի դրությամբ հաղորդում է 155 բերման ենթարկվածի մասին։

Քիչ առաջ անհնազանդության ակցիաներից մեկի մասնակից Հանրապետական կուսակցության երիտթևի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տարածել ոստիկանական ավտոբուսից:

«Բերման ենք ենթարկվել կարմիր բերետավորների կողմից, սակայն ոչ նրանց կողմից կիրառած բիրթ անհամաչափ ուժը ոչ կապիտուլյանտի հրամանները մեզ չեն կանգնացնի, նենք վախեցող չենք: Առանց թուրքի Հայաստանի լինելուա»,-գրել էր նա:

Ավելի ուշ արդեն Միքայել Գրիգորյանը և անհնազանդության ակցիայի բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներ ոստիկանական բաժանմունքում էին շարունակում պայքարը՝ «Նիկոլ դավաճան» վանկարկումներով:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը