Քաղաքական

18.05.2022 15:04


Ադրբեջանցիները ցնծում են Երևանում դաշնակցականների ձերբակալման կապացությամբ

Ադրբեջանցիները ցնծում են Երևանում դաշնակցականների ձերբակալման կապացությամբ

Ադրբեջանական հայտնի, ռուսալեզու haqqin.az կայքն իր ոգևորությունն է հայտնել Երևանում Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական ուժերի ոչ համաչափ, ապօրինի ու բիրտ գործողությունների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը փորձել էր կոտրել Սիմոնյանի ձեռքը։

Նշենք, որ թշնամի պետություններում մշտապես ցնծությամբ են ընդունել Հայաստանում իշխող թուրքամետ իշխանությունների կողմից Դաշնակցության դեմ իրականացվող ոտնձգությունները։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը