Լրահոս

18.05.2022 18:37


Մխիթար ջան, քո ընտանիքին պաշտպանելը այլևս իմ և իմ ընկերների պարտականությունն է,

Մխիթար ջան, քո ընտանիքին պաշտպանելը այլևս իմ և իմ ընկերների պարտականությունն է,

44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հայրիկին, հերոս դաստիարակած ու հայրենիքի համար ամենաթակնը` որդուն, նվիրաբերած հայ տղամարդուն ձերբակալել են միսիպիսիների կեղծ մատնությամբ:

Մխիթարի հոր Գարիկի հետ ծանոթացա երեկ , հանրավահաքից հետո, ոչինչ չկարողացա ասել Աստղին և Գարիկին, արցունքները խեղդում էին: Խրոխտ ու խիստ հայացքով տղամարդ է Գարիկը, ուրիշը չէր էլ կարող լինել հերոսի հայրիկը, որը հիմա էլ պատրաստ է իր զոհված որդու արժանապատվության համար, իր արժանապատվության համար պատրաստ է ամեն ինչի:

Ցավոք,այս հատկանիշները ոչ բոլորին են բնորոշ, ոմանք գումարները վերցրել, ամեն բան մարսել ու աննայի հետ քեֆեր են անում:

Մխիթարի մասին ուզել եմ գրել հենց տեսա նրա նկարը համացանցում և իմացա, որ զոհվել է հայրենիքս պաշտպանելիս , սակայն ռիսկ չէի անում, չափազանց մեծ ցավ էր անձամբ ինձ համար գրել ինչ որ բան անծանոթ տղայի մասին, որը ետմահու դարձավ ինձ համար կարծես ծանոթ ու հարազատ:

Հետո համացանցում գտա Աստղ Գալեյանին, Մխիթարի մայրիկին, ընկերության հայտ ուղարկեցի և նրա ամեն գրառնան հետ կարծես նորից ու նորից վերապրում էի այդ դաժան օրերը:

Երբ նայում եմ Մխիթարի նկարները չեմ ազատվում զգացմունքից որ հենց իր նման եմ պատկերացրել հայ զինվորին, հենց իր նման` գեղեցիկ, թիկնեղ, հանգիստ, վստահ ու շատ բարի աչքերով:

Մխիթար ջան, քո ընտանիքին պաշտպանելը այլևս իմ և իմ ընկերների պարտականությունն է, և ոչ մի թրքաբարո ստահակ, ոչ մի պատվերով գրող ու կեղծ ցուցմունք տվող դեղին մամուլի անուս «լրագրող», ոչ մի պարգևավճարով «ոստիկան»չի կանգնեցնի մեզ:

Անարդարությանը վերջ է դրվելու!!!

ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Հ.գ. Արամ Վարդևանյան շնորհակալ եմ Մխիթարի հոր և հորեղբոր կողքին լինելու համար: Խնդրում եմ, մեզ տեղյակ պահեք ընքացքից և ասեք թե մենք, ես, ինչով կարող ենք օգնել:

Չնայած գիտեմ, որ ամենամեծ օգնությունը կլինի ստահակներին հեռացնելը ու շատ շուտով դա ԼԻՆԵԼՈւ Է:

Այս խորագրի վերջին նյութերը