Կարծիք

20.05.2022 10:15


Մեր՝ Հրապարակի ճամբարում գտնվելը ծաղրելը, մեր միջև գաղափարական պառակտումն անընկալելի է, կործանարար ու պարզապես՝ անբնական

Մեր՝ Հրապարակի ճամբարում գտնվելը ծաղրելը, մեր միջև գաղափարական պառակտումն անընկալելի է, կործանարար ու պարզապես՝ անբնական

Այո, Դիմադրություն շարժումը ունի սխալներ, այո‘, լինում են կիկսեր, այո, չի կարող շարժումը բոլորի, հարյուր-հազարավորների սրտով լինել:

Բայց սա գոնե ինձ ու Ֆրանսիայի Հրապարակում գտնվողների մեծ մասի համար ՍՐԲԱԶԱՆ, ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ պայքար է, Տեսակի‘ պայքար, նույնիսկ, եթե իր վերջաբանով վերածվի քաղաքական իրադարձության, վերածվի, շատերի ասած՝ քաղաքականության:

Բայց այս պահին սա անկուսակցական, ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՀԱՅՐԵՆԱԿԱՆ շարժում է հանուն հայկականության:ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻ:

Այո, սա գեոքաղաքական իրադարձություն է, և գեոքաղաքական նման իրադարձության ետևում չեն կարող չլինել արտաքին ուժերի շահեր, բախումներ, գործողություններ:

Բայց այս պահին սա ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ շարժումն է: Այս պահին ՍԱ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՆ Է, որ կարելի է անել ընդդեմ թուրքական շահը պաշտող ու պաշտպանող խունտայի:

Ու այս պահին սա միակ հնարավորությունն է ցույց տալու աշխարհին, որ հայն արթուն է:

Այո, ես գիտակցում եմ, որ խաղը մեծ խաղատախտակին է, ունի ԲԱԶՄԱԹԻՎ շերտեր, նույնիսկ՝ հնարավոր է՝ շահառուներ:

Բայց սա ԻՄ ՄԻԱԿ ՇԱՆՍՆ Է ՀԱՂԹԵԼՈՒ:

Սա իմ միակ հնարավորությունն է՝ նշան անելու երկրագնդին, որ ԱՐԹՈՒՆ ԵՄ:Ու ես, լինելով մասնագիտությամբ գեոքաղաքագետ ու միջազգայնագետ, ունենալով քսան տարվա պրակտիկա քաղաքական փի ար մասնագիտությամբ, աշխատելով հենց ոլորտում, հասկանալով ԱՄԵՆ ՆՐԲՈԻԹՅՈՒՆ, ԱՄԵՆ ՄԻ ԴԵՏԱԼ, լինելով մեկը, որը այս հարցում բացարձակ զերծ է զգացմունքայնությունից, զգացմունքներով առաջնորդվելուց, ԽՈՐԱՑԱԾ ԼԻՆԵԼՈՎ ԱՅՍ ԽԱՂԻ ԲՈԼՈՐ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ու ամեն ինչ հասկանալով՝ որոշել եմ՝ մասնակցում եմ պայքարին, խաչակիրների սրբազան այս պատերազմին, որովհետև ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՍԱ Է ՄԵՐ ՄԻԱԿ ՀՆԱԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱԿ ԵԼՔԸ:

Ու վիրավորական է, առնվազն՝ վիրավորական, երբ իմ շատ համակիրներ, լավ, ինտելեկտուալ ընկերներ իրենց էջերում անանուն ծաղրում են, ծանակում են ինձ ու համախոհ-խաչակիր ընկերներիս, ՄԵՐ ԴԺՎԱՐ ՈՐՈՇՈՒՄԸ, նսեմացնում լաո բառը, շարժումը՝ ծաղրում:

Ինձ համար վիրավորական է ոչ թե՝ որ ինձ «ծաղրում» են, այլ՝ որ ծաղրում են այն փաստը, որ այսպես գոնե աշխարհը տեսնում է, ես, իմ համախոհները աշխարհին ցույց ենք տալիս, որ Հայաստանում դեռ կա մի ստվար զանգված, որ ԴԵՄՈՍ Է, որ համաձայն չէ ազգը ոչխարացնելու ու կոտորածի տանելու այս ակտի հետ, ինձ համար վիրավորական է այն, որ նրանք ծաղրում են ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔԸ:

Մի‘ արեք:

Մենք տարբեր բաների մասին ենք խոսում, չնայած՝ հնարավոր է՝ կարծիքները համընկնում են:

Մենք դեմոսն ենք, մերիտոկրատիայի կրողները, նույն ճամբարում գտնվողները... ու՝ մեր՝ Հրապարակի ճամբարում գտնվելը ծաղրելը, մեր միջև գաղափարական պառակտումն անընկալելի է, կործանարար ու պարզապես՝ անբնական:

Ու Նույնիսկ, եթե ոչինչ էլ չստացվի, ու դուք ճիշտ դուրս գաք, մենք՝ սխալ, մենք գոնե պատմության մեջ կմնանք այն հանրույթը, որը դուրս եկավ աղաղակելու, գոչելու ի խոսք համայն աշխարհի, որ Հայը համաձայն չէ թրքացվելու, ուլացվելու, ուծացվելու էշացվելու, ոչխարի պես դեպի յաթաղան տարվելու, որ ՀԱՅՆ ԱՐԹՈՒՆ Է ու հասկանում է՝ ինչ են որոշել անել իր հետ ու ԸՆԴՎԶՈՒՄ Է այդ ամենի դեմ:

Իսկ ես հավատում եմ, որ լինելու է այս ամենին հատուցում, լինելու է առանց նիկոլ Հայաստան, ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ, լինելու է հրապարակի հաղթանակը, ու գնալու եմ մինչև վերջ:

Ես գիտեմ, որ հաղթելու հավանականություն ունի միայն նա, ով պայքարում է:

Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը