Կարծիք

20.05.2022 20:23


Ի՞նչ են արել այսօր Երևանում ցույցերին մասնակցած հայերը

Ի՞նչ են արել այսօր Երևանում ցույցերին մասնակցած հայերը

Ի՞նչ են արել այսօր Երևանում ցույցերին մասնակցած հայերը:

Մենք Լիտվայի նախագաին ոչ թե ասել, այլ ցույց ենք տվել, որ Հայաստանում չկա այն վիճակը (հանգստություն, կայունություն, ժողովրդավարություն) որոնց մասին իրենց զեկուցվում է:

Լիտվայի նախագահն այսօր ամեն տեղ շրջել է հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ, ընդհանրապես Հայաստանը նա տեսել է ոատիկանական շարքերի և կարմիր բերետների ետևից:

Յուրաքանչյուր հանդիպման կամ տեղաշարժի ժամանակ նրան ուղեկցել են վանկարկումները:

Փրկեց արդյոք սա հայրենիքը` ոչ: Օգնեցին արդյոք այս քայլերը միջազգային շրջանակներում ձևավորել ընկակում, որ Հայաստանում կա իշխանության լեգիտիմության ճգնաժամ`միանշանակ այո:

Այս պայքարը վաղուց վերածվել է նյարդերի պայքարի: Այստեղ հաղթելու է հավասարակշիռը, հետևողականորեն նպտակի հետևից գնացողը, անկոտրումը: Ես վստահ եմ, որ դա մենք ենք լինելու։

Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը