Քաղաքական

21.05.2022 19:53


«Նիկոլը մանդատ չունի բանակցություններ վարելու Հայաստանի անունից, նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Նիկոլը մանդատ չունի բանակցություններ վարելու Հայաստանի անունից, նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ անդրադառնալով մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին՝ ընդգծեց՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներն այսօր իրենց ներկայությամբ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի ու Հայաստանի անունից բանակցություններ վարելու։

«Պատերազմից հետո, ամիսներ շարունակ խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 առաջարկները, իսկ Հայաստանը՝ ի դեմս այս հողատուների, ասել է, որ այս կետերն ընդունելի են, և ներկայացրել է ևս 6 առաջարկներ։ Այդ առաջարկները ոչինչ չասող, դիվանագիտորեն սխալ ձևակերպած և հայ ժողովրդի շահերը չարտահայտող առաջարկներ են, որոնք ամբողջությամբ մերժում ենք։ Այս օրերին գլխավոր հարցերից մեկը հետևյալն է՝ եթե այս իշխանությունները հեռանան, ապա ինչ պետք է անի։ Այս հիմնական խնդիրն է, որի մասին հարցնում են։ Ուզում եմ կետերով ներկայացնեմ մեր պատկերացումներն իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, ճիշտ ձևակերպելով ու պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի ձևով։

Ներկայացնելով կետերը, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի մարտավարական առումով անհրաժեշտ է զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից՝ մինչև աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացումը և հստակեցումը։

Ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի ու ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային այլ կարևոր գործընկերների համար։

«Մենք ասել ենք, որ կողմ ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայրենազրկման գնով, հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով, այլ պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։

Հաջորդ իշխանությունը, որը պետք է հանդես գա հայանպաստ դիրքերից, պետք է շատ կարևոր քայլեր իրականացնի։ Այստեղ Նիկոլը չկա, նա կապ չունի հայկական կողմի հետ։ Ի լուր աշխարհի ասում ենք՝ Նիկոլը մանդատ չունի բանակցություններ վարելու Հայաստանի անունից, նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Աղբյուրը` 168.am

Այս խորագրի վերջին նյութերը