Աշխարհ

23.05.2022 13:16


Ադրբեջանն ինտենսիվորեն ականազերծում է Արցախի օկուպացված տարածքները

Ադրբեջանն ինտենսիվորեն ականազերծում է Արցախի օկուպացված տարածքները

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի ականազերծման գործակալությունը ևս 178 ական է հայտնաբերել։ Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, թիվը հրապա րակվել է գործակալության ամենշաբաթյա ամփոփիչ տեղեկագրում։

Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի, Շուշիի, Վարանդայի, Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի, Կովսականի տարածքներից հայտնաբերված ականներից 109-ը հակահետևակային, 69-ը՝ հակատանկային էին։ Եվս 155 չպայթած ռազամթերք է հանվել ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական հողերից։

Նշվում է, որ մայիսի 16-21-ն ականազերծվել է շուջ 413 հա տարածք։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի պահանջով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Արցախի շուրջ 75 տոկոսն օկուպացրած Ադրբեջանին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի քարտեզները, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դրանց մի մասը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը