Քաղաքական

24.05.2022 17:17


Զելենսկու հակառուսական ելույթից հետո Վահագն Խաչատրուրյանը հոտնկայս ծափահարել է

Զելենսկու հակառուսական ելույթից հետո Վահագն Խաչատրուրյանը հոտնկայս ծափահարել է

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Նա մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:

Ուշագրավ է, որ ֆորումի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում հակառուսական ելույթից հետո Վահագն Խաչատուրյանը հոտնկայս ծափահարել է, իսկ Չինաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը