Կարծիք

25.05.2022 10:42


Բայղուշությունից ես խոսում Արփի, հա՞, իրո՞ք․ Արփի Աբգարս ո՞ւր է․ տեղը գիտե՞ս․ Հադրութս ո՞ւր է․ բա ասում էիք ոնց ուզում բանակցում ենք

Բայղուշությունից ես խոսում Արփի, հա՞, իրո՞ք․ Արփի Աբգարս ո՞ւր է․ տեղը գիտե՞ս․ Հադրութս ո՞ւր է․ բա ասում էիք ոնց ուզում բանակցում ենք

Արփի Դավոյան, ասում ես բայղուշությո՞ւն։ Կոպիտ չեմ արտահայտվելու։ Արփի, Աբգարս ո՞ւր է, տղերքն ո՞ւր են, Շուշին ո՞ւր է, Հադրութս ո՞ւր է, մեր հրաշք Վարդենիս Քարվաճառ ճանապարհն ո՞ւր է, Գորիս Կապան ճանապարհն ո՞ւր է։ Ուր են, ուր։ Գոնե մի խոսացեք։ Թե ձեզ թվում է դուք մարսելու եք։ Ձեզ առաջարկեցի տարանջատվել, գալ հրապարակ ներողություն խնդրել, բայց նախընտրեցիք մնալ ու ծափահարել մեկին ով գոռում էր կեցցե հայկական դեմոկրատիան։ Ո՞ր դեմոկրատիան, էն որ վերջին զանգից երեք ամիս հետո Աբգարիս սպանեցիք ձեր հրահրած պատերազմո՞ւմ։ Արփի, դու իրո՞ք չես հասկանում, թե ինչ եք արել։ Իրո՞ք չես հասկանում, իրո՞ք հավատում ես որ պատերազմ եղավ պարտություն եղավ քանի որ երկրում իբր կոռուպցիա կար։ Գրում եմ իբր քանի որ Ադրբեջանի համեմատ մերը կոռուպցիա չէր այլ, զանցանք։

Բայղուշությունից ես խոսում Արփի, հա՞, իրո՞ք։ Արփի Աբգարս ո՞ւր է։ Տեղը գիտե՞ս։ Հադրութս ո՞ւր է։ Բա ասում էիք ոնց ուզում բանակցում ենք։ Արփի դու դեռ բայղուշությունից ես խոսում հա՞։

Գիտեմ, Աստծուն չեք հավատում, Արսեն Թորոսյանը ձեզ համոզել է, որ Աստված չկա, արեք ինչ ուզում եք։

ԱՍՏՎԱԾ կա ու նրա առջեւ կանգնելու եք, բայց մինչ այդ էս երկրի վրա եք պատասխան տալու։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը