Աշխարհ

25.05.2022 12:23


Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և 2 մեծահասակ․ նոր մանրամասներ 21 մարդու սպանած տեխասցի հրաձիգի մասին (լուսանկարներ)

Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և 2 մեծահասակ․ նոր մանրամասներ 21 մարդու սպանած տեխասցի հրաձիգի մասին (լուսանկարներ)

Առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ է զոհվել Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ կրակողը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ՝ ձեռքին ունենալով ատրճանակ և, ենթադրաբար, ինքնաձիգ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին։

Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ Ռամոսը դպրոց գնալուց առաջ կրակել է տատիկի վրա։ Տեխասի հանրային անվտանգության վարչությունը հայտնել է, որ կինը հոսպիտալացվել է ծանր վիճակում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպից հետո ամերիկացիներին կոչ է արել դիմակայել զենքի լոբբիին։ Բայդենը հիշեցրել է, որ 2012 թվականից ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 900 զանգվածային կրակոցներ են եղել։

***

Daily Mail պարբերականը մանրամասներ է ներկայացրել Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում հրաձգություն իրականացրած և 19 երեխայի և երկու մեծահասակի կյանք խլած 18-ամյա Սալվադոր Ռամոսի մասին:

Նշվում է, որ համադասարանցիները Ռամոսին ծաղրել են հագուստի, ինչպես նաև այն փաստի համար, որ նրա ընտանիքն աղքատ էր: Համադասարանցիներից մեկի պատմելով՝ Ռամոսը գնալով ավելի ու ավելի քիչ էր դպրոց հաճախում, ինչը պայմանավորված էր դասընկերների ծաղրով:

Հայտնի է, որ ողբերգական հրաձագությունից չորս օր առաջ Ռամոսն իր ընկերոջը ինքնաձիգի ու փամփուշտների լուսանկար է ուղարկել: Ընկերոջ այն հարցին, թե ինչին է այդ ամենը պետք, Ռամոսը գրել է, որ չանհանգստանա:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս Տեխաստ տեղափոխվախ երիտասարդը 18-ին երկու ինքնաձիգ է գնել:
Salvador Ramos, 18, was reportedly bullied at school for his clothing and because his family was poor, a 'close' friend saidFour days before the shooting, Ramos reportedly sent his friend pictures of his guns and ammunition. When asked why he had it, Ramos allegedly replied: 'Don't worry about it'His social media was filled with new rifles, which he purchased on his 18th birthdayHe killed 19 kids and two adults at an elementary Robb Elementary School on Tuesday

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը