Լրահոս

27.08.2011 10:05


Քադաֆիի նստավայրում 150 դիակ է հայտնաբերվել

Քադաֆիի նստավայրում 150 դիակ է հայտնաբերվել

Լիբիացի ապստամբները հայտարարել են, որ Մուամար Քադաֆիի՝ իրենց կողմից գրաված նստավայրում ավելի քան 150 դիակ են հայտնաբերել։ «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ լիբիացիների առաջնորդի հակառակորդները պնդել են, որ փախուստի դիմելուց առաջ Բաբ ալ Ազիզիում գտնվող այդ հաստատության անվտանգության աշխատակիցները ձերբակալվածներին մասսայաբար սպանել են՝ նրանց վրա նռնակներ նետելով։ Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ապստամբները Տրիպոլիում գտնվող բանտերից մեկում 140 դիակ են հայտնաբերել։ Ապստամբները վստահեցրել են նաև, որ առաջիկա 72 ժամվա ընթացքում կբռնեն Մուամար Քադաֆիին։

Այս խորագրի վերջին նյութերը