Լրահոս

27.08.2011 10:16


Մարզերից բարեգործական նպատակով Երևան եկող ուսանողական ավտոբուսների մուտքը փոփոխության չի ենթարկվել

Մարզերից բարեգործական նպատակով Երևան եկող ուսանողական ավտոբուսների մուտքը փոփոխության չի ենթարկվել

ՀՀ մարզերից բարեգործական նպատակով Երևան եկող ուսանողական ավտոբուսների մուտքը Երևան քաղաք որևէ փոփոխության չի ենթարկվել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն՝ ուսանողական ավտոբուսները մարզերից եկող ուսանողներին նույն երթուղով կհասցնեն բուհեր: Պարզապես  Երևանի քաղաքապետարանի կողմից, մինչ դասաժամերի ավարտը, ավտոբուսների կայանման համար Հրազդան մարզադաշտի հարևանությամբ սահմանվել է հատուկ վայր, որտեղից էլ ավտոբուսները կրկին կշարժվեն դեպի բուհեր և ուսանողներին նույն կարգով կտեղափոխեն մարզեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը