Լրահոս

27.08.2011 11:22


Սեպտեմբերից ԵՊՀ–ում դասերը կսկսվեն 09։30–ին, կավարտվեն 19։05–ին

Սեպտեմբերից ԵՊՀ–ում դասերը կսկսվեն 09։30–ին, կավարտվեն 19։05–ին

Սեպտեմբերի 1–ից մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 8.30–ից։

2011-2012 ուստարվա մեկնարկից ԵՊՀ 1–ին հերթի ուսանողները դասի կհաճախեն 09:30—ից մինչև 14:15, 2–րդ հերթի ուսանողները՝ 14:30-ից մինչև 19:05։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերն ապակենտրոնացնելու և երթևեկությունը թեթևացնելու նպատակով ԿԳՆ-ն ընդառաջել է Երևանի քաղաքապետի առաջարկին՝ իր ենթակայության տակ գտնվող բուհերում փոխել դասերն սկսելու ժամերը: Այս փոփոխությունը կատարվել է առավոտյան ժամերին տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մյուս քաղաքներում թեթևացնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը