Լրահոս

27.08.2011 12:27


Երևանում կանցկացվի բարձր տեխնոլոգիաների գլոբալ գործարար համաժողով

Բարձր տեխնոլոգիաների գլոբալ գործարար համաժողովը` «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ը, այս տարի կկայանա հոկտեմբերի 10-11-ին:

ԱրմԹեք Կոնգրեսը ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը: ԱրմԹեք Կոնգրես 2011-ին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարարներ, ինչպես նաև հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից: ԱրմԹեք Կոնգրես 2011-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հանդեպ:

Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ՏՏ և Բարձր Տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ՏՏ և Բարձր Տեխնոլոգիաների գործարար միջավայրը Հայաստանում, Բարձր տեխնոլոգիաների դերը գիտակրթական համակարգում, Հեռահաղորդակցություն, Տարածքային զարգացում, Էլ. հասարակության ձևավորում, ԱրմԹեք Կոնգրեսի ռազմավարություն: Համաժողովի ընթացքում կներկայացվեն թե՛ այդ ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները և թե՛ այդ ոլորտների ձեռքբերումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը