Կարծիք

30.05.2022 19:31


Այս ուժը, որ կիրառվեց այսօր, մեզ լրացուցիչ ուժ և վճռականություն է տալիս

Այս ուժը, որ կիրառվեց այսօր, մեզ լրացուցիչ ուժ և վճռականություն է տալիս

Երկար նախապատրաստությունից և մի քանի սադրանքներից հետո նիկոլի կարմիրբերետավորներն այսօր անցան հարձակման և անհամաչափ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների, այդ թվում աղջիկների, կանանց, տարեց մարդկանց և Ազգային ժողովի պատգամավորների դեմ։ Փորձեցին խեղդել պատգամավոր Արամ Վարդևանյանին, հարվածներ հասցրեցին Թադևոս Ավետիսյանին, Իշխան Սաղաթելյանին, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, հրել, քաշքշել են Արեգնազ Մանուկյանին, այլ պատգամավորների, անհամաչափ ուժ և վայրագություն է կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի նկատմամբ։

ԱՄՆ դեսպանություն, Ֆրանսիայի դեսպանություն, Եվրամիություն ասելիք չունե՞ք։ Փաստորեն չունե՞ք։ Սա էր ձեր ժողովրդավարությո՞ւնը, մահաբեր ժողովրդավարությունը։

Ի դեպ, այս ուժը, որ կիրառվեց այսօր, մեզ լրացուցիչ ուժ և վճռականություն է տալիս։ Հարուցեք քրգործեր, մեզնով լցրեք բանտերը, բայց իմացեք` դուք արդեն պարտվել եք։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը