Աշխարհ

31.05.2022 13:39


Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի կայքը:

Քննարկվել է 2020թ.նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծումը:

Իլհամ Ալիեւը նաև ՌԴ նախագահին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը