Աշխարհ

03.06.2022 13:39


Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան

Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Հայաստան ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է կարծիքների փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների վրա դրա ազդեցության վերաբերյալ:

Զախարովայի խոսքով, Երևանում կստորագրվի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ՝ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների՝ 2022-2024 թթ. ծրագիրը:

Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Լավրովի մասնակցությամբ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը