Քաղաքական

04.06.2022 21:39


«Սև Հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն ևս աջակցում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությանը

«Սև Հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն ևս աջակցում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությանը

«Սև Հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնել ԱԺ ընդդիմադիր խմակցությունների հայտարարությանը՝ միանալով ՀԿ-ների՝ ավելի վաղ տարածված հայտարարությանը.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(40 հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին)

Այսօր հայ ժողովուրդն՝ Արցախում և Հայաստանում, կանգնած է լրջագույն գոյաբանական մարտահրավերի առջև։ Օրեցօր խորանում է ստեղծված անվտանգային, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ճգնաժամը։

Հանրային պառակտման, անհանդուրժողականության և խորացող ատելության մթնոլորտը կասկածի տակ է դնում է Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը, խաթարում հանրային և պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը։

ՀՀ իշխանությունների՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հրաժարման հետևանքով վտանգված է հայ ժողովրդի մի հատվածի անգամ կյանքի իրավունքը, Հայաստանի ողջ անվտանգային համակարգը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրային կյանքի տարբեր ոլորտները, ինչպես նաև մարդու, միջազգային իրավունքների պաշտպանությունն ու պահպանությունը եղել են քաղաքացիական հասարակության օրակարգային խնդիրներ,

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, կիսում ենք «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և հայտնում մեր աջակցությունը։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. «ԱԱԾ ՊԱՀՍԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  2. «ԱԶԱՏ ՄԻՏՔ և ԱԶԱՏ ԽՈՍՔ» ՀԿ
  3. «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ» ՀԿ
  4. «ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ» ՀԿ
  5. «ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՑ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
  6. «ԱՐԾԻՎ 30 ԱՐԱՐԱՏ» ՀԿ
  7. «ԱՐՄԲՐԵՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ/ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
  8. «ԲԱՑ ԴՌՆԵՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ
  9. «ԳԵՆԵՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
  10. ԵԿՄ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
  11. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ» ՀԿ
  12. «ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՁԱՅՆ» ՀԿ
  13. «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ՀԿ
  14. «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԿ
  15. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  16. «ԻՐԱՎՈՒՆՔԻ և ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  17. «ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԿ
  18. «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ՀՒՄՆԱԴՐԱՄ
  19. «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  20. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  21. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ՀԿ
  22. «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  23. «ՀԱՆՈՒՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ
  24. «ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ
  25. «ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ» ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
  26. «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԱՅՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
  27. «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» ՀԿ
  28. «ՀՐԱԴԱԴԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՑԱՎ» ՀԿ
  29. «ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  30. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  31. «ՄԵՆՔ- ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
  32. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ
  33. «ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
  34. «ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
  35. «ՊԱՏՐԻՈՏ ԴԱՇԻՆՔ» ՀԿ
  36. «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
  37. «Սև Հովազ ռազմահայրենասիրական» ՀԿ
  38. «ՎԵՐԱԴԱՐՁ» ՀԿ
  39. «ՖԻԴԱՅԻՆԵՐ» ՀԿ
  40. «ՈՒՆԻՍՈՆ» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը