Քաղաքական

05.06.2022 13:28


Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ

Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ:

«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորը նաեւ զրուցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի, Արցախում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը