Աշխարհ

07.06.2022 10:47


ՆԱՏՕ-ն Թուրքիայում մեկշաբաթյա զորավարժություններ կանցկացնի

ՆԱՏՕ-ն Թուրքիայում մեկշաբաթյա զորավարժություններ կանցկացնի

Հունիսի 20-28-ը Թուրքիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Ramstein Dust II-2022 զորավարժությունները, փոխանցում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Թուրքիայում պաշտոնապես մեկնարկում են ՆԱՏՕ-ի Ramstein Dust II-2022 (RADU II-22) տեղակայման և պատրաստության զորավարժությունները։ Հունիսի 20-28 կայանալիք RADU զորավարժությունների շրջանակներում սարքավորումները Թուրքիա են տեղափոխվել հունիսի 5-ին»,-ասված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են օդային գործողությունների իրականացման ուսուցանմանն ուղղված Anatolian Eagle 2022 միջազգային ռազմաուսումնական ծրագրի հետ համատեղ։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը