Քաղաքական

08.06.2022 09:36


Նիկո՛լ, էշը սպասում է. Սևադա Ղուկասյանի նամակը կալանավայրից

Նիկո՛լ, էշը սպասում է. Սևադա Ղուկասյանի նամակը կալանավայրից

Քաղբանտարկյալ Սևադա Ղուկասյանը, ով հայտնի է էշով Փաշինյանի հետևից ԱԺ գնալու և հայտարարելու, որ եկել է դավաճանին էշին թարս նստեցրած տանելու, քաղաքով ման տալու, նամակ է գրել կալանավայրից՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Տանելո՛ւ եմ»,-խոստացել է նա։

Աչաջուրցի Սևադան գրել է, որ այնքան լավ է, որ սկսել է գիրք գրել «Պնդաճակատ գիժը» վերնագրով։

«Էնքան լավ եմ, որ ազնվորեն պատրաստ եմ ողջ կյանքս անցկացնել այստեղ, մենակ թե իմանամ, մի բարի լուր ստանամ այն մասին, որ Նիկոլ Փաշինյան կոչվող չարիքը անվերադարձ չքվել է Հայաստանից ու հայ ժողովրդի կյանքից։

․․․ընկերական բարևներով՝ առանց տուժող «մեղադրյալ»․․․ձեր ընկեր՝ Սևադա»,-մասնավորապես գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը