Լրահոս

08.06.2022 13:16


Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում մարդու գանգ է հայտնաբերվել

Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում մարդու գանգ է հայտնաբերվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։

Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը