Քաղաքական

13.06.2022 17:48


Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին (տեսանյութ)

Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին (տեսանյութ)

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են։

Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։

Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։

Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։

Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։

Ընդհանուր առմամբ, վերջին գրեթե երկու տարում «Եվրոասֆալտը» պետական մարմիններից ստացել է ավելի քան 3,6 մլրդ դրամի կամ շուրջ 7,5 մլն դոլարի պատվեր»։

Աղբյուրը` civilnet.am

Այս խորագրի վերջին նյութերը