Քաղաքական

15.06.2022 09:21


ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը դստեր անունը Սմայլիկ է դրել․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը դստեր անունը Սմայլիկ է դրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։

Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց և մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց․ «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլի Նարեկի»։

Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ «Հա, պատգամավորի աղջիկն է»։ Նաև ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է եղել դա․ «Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր՝ իրանք՝ ծնողներն են ըտենց ուզել»»։

Այս խորագրի վերջին նյութերը