Քաղաքական

15.06.2022 18:12


88-ի այս օրերին ուսանողությունն Արցախի հարցով նստացույց էր իրականացնում, այսօր էլ Ազատության հրապարկում խորհրդանշանակ նստացույց կլինի (տեսանյութ)

88-ի այս օրերին ուսանողությունն Արցախի հարցով նստացույց էր իրականացնում, այսօր էլ Ազատության հրապարկում խորհրդանշանակ նստացույց կլինի (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ հայտնեց, որ այսօր ժամը 19․00-ին Ազատության հրապարակում խորհրդանշական նստացույց է նախատեսված։

«1988-ին մի քանի շաբաթ շարունակ հայաստանի ուսանողությունը այս օրերին նստացույց էր իրականացնում՝ պահանջելով Հայաստանի Գերագույն խորհրդից նիստով որոշում կայացնել և ընդունել Արցախի մարզային խորհրդի դիմումը՝ Հայաստանի կազմում Արցախը որպես ինքնավար մարզ ընդունելու մասին։ Ճիշտ այս օրը՝ հունիսի 15-ին, անհավատալի ուրախություն, բերկրանք կար, որովհետև նաև ուսանողության պայքարի ճնշմամբ Գերագույն խորհուրդը ընդունեց այդ պատմական որոշումը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այսօր հանդիպելու և խորհրդանշական նստացույց իրականացնելու իր առաջարկը ընդունվել է այն ժամանակ նստացույցին մասնակցող մի շարք մարդկանց կողմից։

Մանուկյանը քաղաքացիներին և նաև այդ օրերին նստացույցին մասնակից այն ժամանակվա ուսանողներին հրավիրեց այսօր կայանալիք խորհրդանշական նստացույցին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը