Լրահոս

31.08.2011 11:11


Ռ. Թորոսյան. «Դատախազությունը պետք է ուսումնասիրի թմրանյութերի առևտրի հետ Լևոն Տեր–Պետրոսյանի կապի մասին լուրը»

Ռ. Թորոսյան. «Դատախազությունը պետք է ուսումնասիրի թմրանյութերի առևտրի հետ Լևոն Տեր–Պետրոսյանի կապի մասին լուրը»

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը ճիշտ է համարում, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրի «Wikileaks»–ի գաղտնազերծած փաստաթուղթը և եթե անհրաժեշտություն կա, անգամ քրեական գործ հարուցի։

Հիշեցնենք, որ ըստ այդ փաստաթղթի՝ ՄԱԿ–ի գրասենյակում համոզված են, որ Հայաստանի քաղաքական ու պետական վերնախավը ներկայացնող որոշ այրեր, այդ թվում՝ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, անձնապես օգտվում են թմրանյութերի առևտրից։

–Բայց չեմ կարծում, որ Տեր–Պետրոսյանի հետ կապված` դա հնարավոր է։ Ես հավատում եմ իր ազնվությանը՝ իրեն ճանաչելով,–ավելացրել է Ռ. Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը