Աշխարհ

17.06.2022 19:27


ԱՄՆ-ում ընկերությունը 2000 դոլար է առաջարկում 100 խավարասերի մուտքը տուն թույլ տալու համար

ԱՄՆ-ում ընկերությունը 2000 դոլար է առաջարկում 100 խավարասերի մուտքը տուն թույլ տալու համար

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում վնասատուների դեմ պայքարով զբաղվող ընկերությունը սեփականատերերին առաջարկում է 2000 դոլար, եթե նրանք համաձայնեն թույլ տալ 100 խավարասերի մուտքն իրենց տներ: Նպատակն այն է, որ ընկերությունը ստուգի վնասատուների ոչնչացման նոր տեխնիկան:

Ինչպես գրում է Oddity Central-ը, խոսքը The Pest Informer ընկերության մասին է, որը ցանկանում է իրական կյանքի պայմաններում փորձարկել նոր տեխնիկան: Մասնագետները փորձում են հասկանալ՝ արդյոք կկարողանա՞ն երեսուն օրում 100 խավարասեր վերացնել:

Ըստ պայմանագրի՝ տան սեփականատերը պետք է գրավոր համաձայնության տա նրա վերաբերյալ, որ 100 խավարասեր արձակվի իր տանը և փորձարկման ամբողջ գործընթացը տեսանկարահանվի:

Ընկերության նախագահը պատմել է, որ իրենք արդեն ստացել են 2200 դիմում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը