Լրահոս

19.06.2022 13:28


Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող

Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող

Նախօրեին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բյուրականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով նաև դասավանդել է Հրաչին:

Հրաչ Փիլիպոսյանը տան ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզում Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել:

Այս խորագրի վերջին նյութերը