Քաղաքական

20.06.2022 11:08


Հայաստանում այլևս երբեք ոչ ոք զենքով հարց չի լուծելու. ինչ էր ասում Փաշինյանը 2018 թվականին (տեսանյութ)

Հայաստանում այլևս երբեք ոչ ոք զենքով հարց չի լուծելու. ինչ էր ասում Փաշինյանը 2018 թվականին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբանամասում։ Մենք տեղեկացրել էինք, որ նախ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

Նախնական տեղեկությունների համաձայն կա երկու զոհ և հինգ վիրավոր։

Շրջանառվող վարկածն այն է, որ երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո տեղի է ունեցել միջադեպը:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին․

«Ես ուզում եմ ասեմ, որ թույլ չեմ տալու, որ մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի և ասի՝ ես զենքով հարցեր կլուծեմ, զենքով այլևս հարցեր չեն լուծվելու»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը