Լրահոս

21.06.2022 16:25


Երևանում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցի սանին, և բախվել Kia-ին. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցի սանին, և բախվել Kia-ին. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Քոչար փողոցում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 15-ամյա տղա հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթից հետո Mitsubishi-ն բախվել է կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը