Քաղաքական

22.06.2022 09:18


Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում․ «Հրապարակ»

Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արյունալի դեպքից հետո մի քանի օր է՝ Ապարանում եւ հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Բնակիչներն ասում են, որ վենդետայի ուրվականն է շրջում մարզում, երկու զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների լկտի պահվածքը։

Երեկ պաշտոնանկ արվեց Ապարանի ոստիկանապետը, ով փաստացի անգործություն է դրսեւորել՝ չկանխելով մի քանի օր տեւած «ռազբորկաները», որոնք կիրակի օրը ողբերգական ավարտ ունեցան, բայց գլխավոր մեղավորները դեռ անպատիժ են։

Երեկ լուրեր կային, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը եւս մասնակցել է միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը»:

Այս խորագրի վերջին նյութերը