Աշխարհ

24.06.2022 18:15


96-ամյա Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է ձեռնափայտից ու կրկին ձի է վարում. Daily Mail

96-ամյա Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է ձեռնափայտից ու կրկին ձի է վարում. Daily Mail

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը վերադարձել է թամբին և նորից ձի է վարում՝ չնայած, որ վերջին շրջանում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ուներ և ձեռնափայտ էր օգտագործում: Այժմ հայտնի է, որ միապետն արդեն մի քանի օր է ձեռնափայտ չի օգտագործում, հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ թագուհուն ինն ամիս առաջ արգելվել էր ձի վարել, սակայն այժմ 96-ամյա Էլիզաբեթ 2-րդը վերադարձել է թամբին:

«Թագուհին կրկին վայելում է իր ձիու վրա նստելը: Կրկին ձիավարությամբ զբաղվելը հրաշալի նշան է նրա առողջության հետ կապված այդ անհանգստություններից հետո: 96 տարեկանում դա անելը բավականին ուշագրավ է»,-ասել է քաջատեղյակ աղբյուրը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը