Քաղաքական

25.06.2022 13:23


Փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան՝ Ռոմանն է զանգել, կանչել բոլորին, միջադեպ հրահրել ու անհետացել․ Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը մանրամասներ է հայտնում

Փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան՝ Ռոմանն է զանգել, կանչել բոլորին, միջադեպ հրահրել ու անհետացել․ Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը մանրամասներ է հայտնում

Ապարանում կրակոցներին նախորդել է միջադեպ, որը սկսվել է մեքենայով ազդանշան տալու պատճառով, միջադեպը սկսվել է երեք երևանաբնակ ապարանցու ու Կարպոյի միջև, ով ոստիկանության աշխատակից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում օրեր առաջ կրակոցների հետևանքով վիրավորում ստացախ և սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը։

«Ամենասկզբից միջադեպը եղել է «Ինֆինիտի»–իի վարորդի հետ, որը նույն Կարպոն է։ Ապա միջադեպը շարունակվել է Ապարան-Քուչակ հատվածում։ Երևանից եկածներից մեկը 2 անգամ օդ է կրակել։ Իրեն ասել են, որ պահի զենքը ու գնան այնտեղից։ Հաջորդ օրը գնացել են Էդգար Փարվանյանի հորեղբոր տղայի՝ Ռոմանի մոտ, իբրև թե նրա միջոցով հարցեր պարզելու, Ռոմանն էլ սկսել է կապվել դեպքի մասնակիցների հետ։ Ռոմանն է կանչել միջադեպի մասնակիցներին Նիգավան։ Ռոմանը ներկայացել է որպես Ապարանում հարց լուծող։ Գազալցակայանում առաջինը ծեծել են Ռաֆոյին։ Ռոմանին ոչ ոք չի ճանաչում որպես Ապարանում որպես հարց լուծող, իր հարց լուծելը այսպիսի բաների է հանգեցրել, շատ դեպքեր են եղել, որոնք արյունալի չեն եղել և հրաշքով պրծել են։ Ռոմանը հավաքում է մի քանի հոգու, կռիվ հրահրում ու ինքը անհետանում է այդտեղից։ Ապարանում, եթե կա մեկը, որ կասի դա այդպես չէ, ես իրա աչքերի մեջ երկար կնայեմ։ Ռոմանը դեռ ձերբակալված չէ, այսքան մարդ դրա համար է հավաքվել, որ Ռոմանի տնեցիները հավաքեն իրենց իրերը ու հասկանան, որ Ապարանում իրենք տուն չունեն»,-ասաց սպանվածի եղբայրը։

Նա նշեց, որ իրենք վստահություն չունեն, որ դեպքի մասնակիցերի ցուցմունքները տեղ են հասնում։

«Մենք մեզ անզոր ենք զգում և վստահ չենք, որ այդ ցուցմունքերը տեղ են հասնում։ Իրենց ամեն ինչը պլանավորած է եղել՝ զանգելը, կանչելը են միջադեպի մասնակիցներին, սկսած մեքենաների դիրքից։ Կրակոցներից մեկ րոպե հետո մարդ չի եղել իրենցից, այն արագությամբ են հեռացել, որ այդ ձայներից միջադեպի վայր շարժվողները չեն հասցրել տեսնել ոչ ոքի»,-ասաց սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը