Քաղաքական

25.06.2022 15:45


Գոռգոռում էին միմյանց վրա. նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը. Ապարանում արյունալի միջադեպի ականատես (տեսանյութ)

Գոռգոռում էին միմյանց վրա. նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը. Ապարանում արյունալի միջադեպի ականատես (տեսանյութ)

Ապարանում արյունալի միջադեպի մասին տեղյակ է եղել պարեկային ծառայության պետը:

Այս մասին լրագրողներին հայտնեց սպանված երիտասարդների հարազատների բողոքի ակցիային միացած դեպքի ականատես, Ռաֆիկ անունով ապարանցի տաքսու վարորդը, ում ևս ծեծի էին ենթարկել փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։

«Աշխատանքի մեջ գտնվելով զգացել եմ, որ մի քանի մետր այն կողմ կռիվ է, մոտեցել եմ՝ թվացել է, որ լուրջ բան չկա։ Գոռգոռում էին միմյանց վրա։ Նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը: Տեղափոխվում է այդ ամեն ինչը Ապարանից դուրս, նորից նույն ձևի բղավոցներ, կրակոցա հնչում, ես ներկա էի, փորձում էի հանդարտեցնել»,-լրագրողների հետ զրույցում նշել է դեպքի ականատեսը։

Նա նաև հայտնել է, որ հաջորդ օրն իրեն փոխմարզպետին պատկանող գալալցակայան են կանչել իր հարևանները՝ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները, որտեղ և ինքը ծեծի է ենթարկվել։

«Այնտեղ տեսնում եմ իմ հարևաններին` Փարվանյան Ռոմանին և Վոլոդյային, նախորդ օրվա երեք հոգուն եմ տեսնում և ուրիշների, որոնց չեմ ճանաչում: Դրանից հետո ինձ խփում են, ես այդտեղից հետո հեռանում եմ: Այնտեղ լինում է մի տղամարդ ներկայանում է Գրզո անունով»,-ասաց նա:

Նշենք, որ «Գրզո» մականունով տղամարդը ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրն է:

Այս խորագրի վերջին նյութերը