Լրահոս

04.07.2022 14:15


«Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանն է

«Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Նրա լիազորությունները կդադարեցվեն հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գեւորգյանն է, որը դեռ որոշում չունի մանդատը վերցնելու մասին։

«Դեռ չեմ մտածել՝ մանդատը կվերցնե՞մ, թե՝ ոչ։ Ես պայքարի մեջ եմ, անկախ նրանից՝ մանդատով եմ, թե առանց դրա։ Այս պահին էլ մասնակցում եմ «Դիմադրություն» շարժման ակցիային»,-news.am-ի հետ զրույցում ասել է Արգիշտի Գեւորգյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը