Լրահոս

05.07.2022 16:10


Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին. պաշտպաններ

Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին. պաշտպաններ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արմեն Մաշինյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին, ժամը 14:30-ին Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։ Նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան։

Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից»։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ԱԱԾ-ն ռեժիսոր Արմեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը