Քաղաքական

07.07.2022 15:52


Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը

Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը

2022թ. հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այս մասին իր էջում հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Այս նիստին քննարկվելու է Գերասիմի խափանման միջոցի հարցը։ Նիստը լինելու է դռնբաց։

Հ.Գ. Լիահույս եմ, որ դատարանը կգործի օրենքի շրջանակներում, որպիսի պայմաններում Գերասիմը կհայտնվի ազատության մեջ»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը