Քաղաքական

07.07.2022 20:27


Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ Կոչուբաև

Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ Կոչուբաև

Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․

«Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Թեև Նարեկ Մանթաշյանը չի ցանկանում, որպեսզի պաշտպանական կողմը հրապարակային խոսի իր առողջական խնդիրների մասին, բայց դա դատավոր Կարեն Ֆարխոյանը ընկալել է որպես անգործության հիմք:

10 օրից ավել է ներկայացրել եմ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ նշանակելու միջնորդութուն որը դատավորի կողմից անտեսվել է, իսկ դատարանից ամեն օր ասում են, որ նոր են ստացել միջնորդությունը:

Ակնհայտ է, որ Նարեկ Մանթաշյանի հետապնդումը քաղաքական բնույթ ունի, բայց սա արդեն կյանքի և մահվան հարց է, քանի որ շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 մմոլ/լ է, իսկ ինսուլինային կախվածությունը 80-ից ավելի:

Կոչ եմ անում դատավոր Ֆարխոյանին դուրս գալ «գործադուլից» և հրավիրել արտահերթ, շտապ նիստ և քննարկել ներկայացված միջնորդությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը