Լրահոս

02.09.2011 23:40


Հայաստան–Անդորա 3:0

Հայաստան–Անդորա 3:0

«Եվրո–2012»–ի ընտրական B խմբում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին: Անդորրա լա Վելլայում կայացած հանդիպմանը ներկա էին նաև մի քանի հարյուր հայ ֆուտբոլասերներ, որոնք ակտիվորեն աջակցեցին հայ ֆուտբոլիստներին:

Առաջին գոլի հեղինակը Հայստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին է, երկրոդը՝ հարձակվող Գևորգ Ղազարայանը, իսկ երրորդ անգամ 11 մետրանոցից դարպասը գրավեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այս պահին Հայստանի հավաքականը 11 միավորով չորրոդ տեղում է «Եվրո–2012»–ի նախընտրական B խմբի մրցաշարային աղյուսակում։

Նշենք, որ սեպտեմբերի 3–ին Անդորրա լա Վելլայում ասպարեզ դուրս կգան արդեն Անդորրայի և Հայաստանի երիտասարդական հավաքականները, որոնք մրցակիցներ են:

Այս խորագրի վերջին նյութերը