Աշխարհ

15.07.2022 10:08


Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է նախագահ Ռաջափաքսայի պաշտոնաթողության մասին

Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է նախագահ Ռաջափաքսայի պաշտոնաթողության մասին

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջափաքսան պաշտոնաթող Է եղել, այդ մասին նրա պաշտոնական դիմումն ստացվել Է: Հուլիսի 15-ին Կոլոմբոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվարդենան, տեղեկացնում «Արմենպրես»-ը:

«Գոտաբայա Ռաջափաքսան պաշտոնապես իր պաշտոնից հեռացել Է 2022 թվականի հուլիսի 14-ին»,- ասել Է խոսնակը, որի խոսքը մեջբերում Է երկրի News First նորությունների պորտալը: Աբեիվարդենան ցուցադրել Է պետության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին Ռաջափաքսայի ստորագրած դիմումը: Այն նրան Է ուղարկվել հուլիսի 14-ի երեկոյան Սինգապուրից Շրի Լանկայի դեսպանության միջոցով:

Աբեիվարդենան հիշեցրել Է, որ Շրի Լանկայի Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխան պետության ղեկավարը կարող Է պաշտոնաթող լինել ՝խորհրդարանի խոսնակին տալով իր կողմից ստորագրված դիմում պաշտոնաթողության մասին: «Այս պահից մենք կանցնենք նոր նախագահի սահմանադրական նշանակմանը»,-ընդգծել Է նա:

Մինչեւ այս գործընթացի ավարտը նախագահի լիազորությունները կկատարի վարչապետն, ինչպես հետեւում Է պետության հիմնական օրենքի դրույթներից, հավելել Է խորհրդարանի խոսնակը: Նա նաեւ հայտնել Է, որ շաբաթ օրը խորհրդարանը կհավաքվի նիստի երկրի քաղաքական կարգավորման քննարկման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը