Աշխարհ

15.07.2022 17:04


Ալիևը «հասավ» Երևանին

Ալիևը «հասավ» Երևանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի» 140-ամյակը պետական մակարդակով նշելու մասին։

Հրամանագրում նշվում է, որ թատրոնը «հիմնադրվել է Իրևանի շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները», հայտնում է Trend.az-ը:

Ըստ Ալիևի՝ «1918-1920 թթ. Երևանում հայերի կողմից ադրբեջանցիները զանգվածային սպանդի են ենթարկվել, սակայն 1922-ին թատրոնը բերականգնել է իր գործունեությունը»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը