Աշխարհ

25.07.2022 18:44


6 մլն դոլար․ ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Մուհամեդ Ալիի չեմպիոնական գոտին

6 մլն դոլար․ ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Մուհամեդ Ալիի չեմպիոնական գոտին

ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի չեմպիոնական գոտին։ Այս մասին, ինչպես գրում է gazeta.ru-ն, հայտնել է NFL-ի «Indianapolis Colts» ակումբի սեփականատեր Ջիմ Իրսեյը, ով էլ հանդիսանում է գնորդը։

Վաճառված չեմպիոնական գոտին Մուհամեդ Ալին նվաճել էր Ջորջ Ֆորմենի դեմ մենամարտում։ Գոտին վաճառվել է 6 մլն դոլարով, մինչդեռ 2016 թվականին այն վաճառվել էր 358500 դոլարով։

Լեգենդար բռնցքամարտիկը մահացել է 2016 թվականին 74 տարեկանում։ 1960 թվականին Մուհամեդ Ալին նվաճել է օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում մի քանի անգամ աշխարհի բացարձակ չեմպիոն է դարձել, հինգ անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին, իսկ 1970-ականներին հռչակվել է «Տասնամյակի բռնցքամարտիկ»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը